‘Սիրիացի փախստականների կեցության ծախսերը Թուրքիային 360 միլիոն դոլար են արժեցել’

731

Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների կեցության համար երկրի կառավարությունն արդեն ծախսել է 360 միլիոն դոլար, ըստ «Անադոլու» գործակալության՝ այսօր հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանը: Նախարարի խոսքերով՝ այս պահի դրությամբ՝ Թուրքիայի տարածքում կա սիրիացի 153 հազար փախստական, որոնք տեղավորված են երկրի  յոթ նահանգների 13 վրանային ճամբարներում, հաղորդում է Trend-ը: Բացի Թուրքիայից՝ սիրիացի փախստականներ կան նաև հարևան արաբական երկրներում՝ Լիբանանում, Իրաքում և Հորդանանում:

Փախստականների կենսապայմաններին ծանոթանալու համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել սիրիացի փախստականների ճամբարը Գազիանտեպ նահանգում: Ավելի վաղ նա այցելել է  նաև Շանլիուրֆա նահանգում գտնվող ճամբարը, երեքշաբթի հաղորդել է «Անադոլուն»:

Նախորդ հոդվածը‘«Արսենալի» երկրպագուները հարձակվել են Սամիր Նասրիի վրա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայում կանանց արգելվել է հեծանիվ քշել’