‘Սիրիա. Կառավարական զորքերն ազատագրել են Քեսաբը. BBC’

975

Սիրիայի պետական հեռուստատեսության հաղորդումների համաձայն՝ կառավարական զորքերը իսլամիստներից ետ են վերցրել Քեսաբ ռազմավարական քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայաված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին (Syrian Observatory for Human Rights):

«Զինվորական ստորաբաժանումները Լաթաքիա նահանգում ապահովում են անվտանգությունը, ահաբեկիչներից շատերն սպանվել են, նրանց զենքերը ոչնչացվել են»,- փոխանցում են լրատվամիջոցները:

Քեսաբը, որի բնակչության մեծ մասը քրիստոնյա հայեր են, իսլամիստները գրավել էին երկու ամիս առաջ: Դրանից հետո Թուրքիայի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նա իսլամիստներին օգնել է գրավել քաղաքը, որպեսզի այնտեղից դուրս մղի հայ բնակչությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոկայանատեղերում անվճար կայանելու ժամանակահատվածը կդառնա 15 րոպե’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Գալուստ Սահակյանը ճաշակեց զինվորական համազգեստի «ղադրը»’