‘Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող օդանավը, ծրագրվածի համաձայն՝ կրկին կզննվի Էրզրումում’

818

Այսօր` առավոտյան  7:00-ին, «Oգնիր  եղբորդ»  նախաձեռնութունը հակամարտության արդյունքում  հումանիտար աղետի մեջ հայտնված  սիրիահայ և սիրիացի ընտանիքներին հասցեագրված հումանիտար օգնության հերթական խմբաքանակն  ուղարկեց  Սիրիա։ Թռիչքն իրականացվեց Երևանի «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանից  «Էր Արմենիա» ընկերության  բեռնատար ինքնաթիռով, iLur.am-ը տեղեկանում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հայտարարությունից: 

Հալեպ ուղևորված 13 տոննա  բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց   արկղերից, պարունակում է  պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր։

Օդանավն անցնելու է Թուրքիայի  օդային սահմանով և ըստ նախապես  հաստատված թռիչքուղու՝ վայրէջք է  կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։

Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում և ինչպես նախորդ անգամ՝ անցնում է բեռնազննություն։

Հալեպում ուղեբեռը կընդունեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը, և  համահամայնքային «Շտապ օգնության»  հանձնախմբի  միջոցով այն  կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ունի քաղաքացիների աջակցություն կարիքը ‘