‘Սիրիա. Քիմիական գրոհի նոր զոհե՞ր’

836

Սիրիայի և Լիբանանի սահմանին բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող գրոհայինների և լիբանանյան սահմանային պահակակետերի զինվորականների միջև: Բեյրութի հեռուստատեսությունը հաղորդել է, որ հարձակումը ձեռնարկել են սիրիացիները. նրանք գրոհել են սահմանային անցակետի վրա այն բանից հետո, երբ ձերբակալել են իրենց առաջնորդներից մեկին, հետո էլ գրավել են Էրսալ քաղաքի ոստիկանական բաժինը: Հաղորդվում է երկու կողմից զոհերի մասին:

Լիբանանյան բանկի հրամանատարներից մեկի կարծիքով՝ « Այդ ահաբեկչական գրոհը պատահական չէր: Դա ակտիվության ինչ-որ բռնկում չէր, այլ վաղուց լավ մշակված հարձակում»:

Մինչդեռ համացանցում ուշագրավ տեսանյութ է հայտնվել, որում, ինչպես նշվում է, պատկերված են մի հիվանդանոցում սիրիական կանոնավոր բանակի հարձակման զոհերը, այդ թվում՝ քլորին գազից տուժածները: Reuters-ը, սակայն, որը տարածել է այդ կադրերը, չի կարող հաստատել դրանց համապատասխանությունն իրականությանը: Փոխանցում է euronews-ը:  

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Կիևը,Ղրիմի հետ կապված՝ կարգելի ռուսաստանցի 500 արտիստների մուտքն Ուկրաինա ‘