‘Սիրուհուն խեղդամահ արած կալանավորը ինքնասպան է եղել’

1966

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի նյարդահոգեբույժի հսկողության տակ գտնվող կալանավոր Հակոբ Նահապետյանը օգոստոսի 14-ին`ժամը  22:47-ին, մահացել է: Ինչպես Armlur.am-ին հայտնել է Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նախնական վարկածի համաձայն` կալանավորը ինքնասպան է եղել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հակոբ Նահապետյանը մեղադրվում էր իր սիրուհուն խեղդամահ անելու մեջ:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Հոկոբ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 09.02.2013թ ժամը 18:00-ի սահմաններում իր սիրուհի Վեդի քաղաքի բնակչուհի Աննա Ավետիսյանի հետ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ` նախորդ օրը Ա.Ավետիսյանի կողմից իր տանը ստեղծած միջադեպի շուրջ զրուցելու և հաշտության եզրեր գտնելու նպատակով, որի ընթացքում ժամը 19:30-ի սահմաններում, նույն հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա.Ավետիսյանից լսելով վիրավորական բառեր իր ընտանիքի հասցեին, վրեժխնդիր լինելու ցանկությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Ավետիսյանին` պատճառելով արյունազեղումներ ճակատին ձախից, ձախից վերին և ստորին կոպերին, վերին և ստորին շրթունքներին, գլխի մաշկի տակ ձախ ճակատային շրջանում, քերծվածքներ ձախ այտին, վերին շրթունքին ձախից, կրծքավանդակի առաջնային և հետին մակերեսներին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով սեղմել է վերջինիս պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ անելով սպանել է նրան:

Նախորդ հոդվածը‘«Ընկել են էժանի հետեւից». Պետությունը էպիլեպսիայով հիվանդներին անորակ դեղեր է մատակարարում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն վերջապես արձագանքեց եզդիների պահանջին’