‘Սիցիլիայի նոր նահանգապետը կպայքարի մաֆիայի դեմ եւ հանուն սեռական ազատության ‘

819

Իտալական Սիցիլիա նահանգի նորընտիր նահանգապետ Ռոզարիո Կրոչետան մտադիր է «հեղափոխություն» իրականացնել կղզու բնակիչների պահպանողական գիտակցության մեջ, ըստ Interfax-ի, գրում է իտալական «La Republika»-ն:

«Ես ուզում եմ ապացուցել, որ Սիցիլիան կարող է դառնալ Եվրոպայի ամենաառաջադեմ մարզը», — ասել է նա:  Կրոչետան հայտնել է, որ պատրաստ է պայքարել սիցիլիական մաֆիայի դեմ:

Նա նաեւ նշել է, որ մտադիր է պայքարել կղզաբնակների «ստերեոտիպային մտածելակերպը» սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցում

61-ամյա Կրոչետան Սիցիլիայի նահանգապետի պաշտոնում ընտրվել է այս տարվա հոկտեմբերին: Նա մարզի պատմության մեջ երկրորդ նահանգապետն է, որը բացահայտ կերպով հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Նա նաեւ ջերմեռանդ կաթոլիկ եւ ձախ հայացքների կողմնակից է:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է վրաց ԱԳ նախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի` 4-5 աստիճանով’