Ձինպինը Բերդիմուհամեդովի հետ կքննարկի ՉԺՀ-ի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները

238

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը ողջունում է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությունը մայիսին Չինաստանում կայանալիք առաջին գագաթնաժողովին՝ «Չինաստան-Կենտրոնական Ասիա» ձևաչափի շրջանակներում։

Այդ մասին նա գրել է Նովրուզ տոնի կապակցությամբ Թուրքմենստանի նախագահին ուղղված շնորհավորական նամակում։

ՉԺՀ ղեկավարը հիշել է Բերդիմուհամեդովի այցն իր երկիր այս տարվա հունվարին։ «Մենք ձեզ հետ բարեկամական և բովանդակալից բանակցություններ անցկացրինք, միասին հայտարարեցինք  չին-թուրքմենական հարաբերությունները համակողմանի ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին»,- նշել է Սի Ձինպինը։

Ավելի վաղ թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, Ժողովրդական խորհրդի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը թուրքմենա-չինական հարաբերություններն անվանել է օրինակելի՝ նշելով կողմերի լիակատար փոխընբռնումը երկկողմ համագործակցության առաջնահերթություններում և հեռանկարներում, ինչպես նաև գլոբալ զարգացման ուղղությունների հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ, Ալկարասը դարձյալ առաջինն է
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Արևմուտքը ժողովուրդներին ֆիլտրում է նոր «էտալոնի» համաձայն