Սի Ձինպինը հանդես է եկել Աֆրիկյան միությունը G20-ին միացնելու օգտին

283

Չինաստանի իշխանությունները հանդես են գալիս Աֆրիկյան միությունը Մեծ քսանյակի (G20) ձևաչափին միացնելու օգտին։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը։

Չինաստանի առաջնորդի խոսքով՝ Պեկինը շահագրգռված է գլոբալ գործընկերային հարաբերությունների ձևավորմամբ, որոնք թույլ կտան վերականգնել համաշխարհային տնտեսությունը։

«Հարկավոր է զարգացման շահերը մշտապես առաջին տեղում դնել, առանցքային ուշադրություն դարձնել ժողովրդին։ Անհրաժեշտ է հաշվի առնել զարգացող երկրների մտահոգությունները»,- նշել է Սի Ձինպինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» արդեն հունվարին կազատվի Ռոնալդուից
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ Գերիների փոխանակումն ընդունելի է միայն «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով