Սի Ձինպինը մարտի 20-22-ին կայցելի Ռուսաստան

263

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական այցով Ռուսաստան կժամանի մարտի 20-22-ին, ուրբաթ օրը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացմանը վերաբերող հրատապ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ նախատեսված է նաև մտքերի փոխանակություն՝ միջազգային ասպարեզում ռուսաստանա-չինական համագործակցության խորացման ենթատեքստով։

Նախատեսված է նաև մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրում, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ում կշարունակեն քայլեր ձեռնարկել սադրանքների դեմ
Հաջորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ