Սի Ձինպին․ Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ընտրությունն է

245

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում  հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Պեկինի ռազմավարական ընտրությունն են։

Այդ մասին ասվում է Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության՝ երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուս-չինական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, ինչը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից»,- ՉԺՀ նախագահի խոսքն է շարադրում ԱԳՆ-ն։

Սի Ձինպինը նաև նշել է, որ Չինաստանը խստորեն հետևում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն ամրացնելու ուղեգծին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇաղոյան. Պարտավոր ենք հաղթել Թուրքիային
Հաջորդ հոդվածըՇվեդ ակտիվիստին արգելել են մուտք գործել Բրիտանիա