Սի Ձինպին․ Քաղաքական մեթոդներով ուկրաինական ճգնաժամի լուծումը բխում է Եվրոպայի շահերից

363

Ուկրաինայում հակամարտության կարգավորումը քաղաքական մեթոդներով Եվրոպայի շահերից է բխում, հինգշաբթի Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Պեկինում հանդիպման ընթացքում հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը։

«Ուկրաինական ճգնաժամի լուծումը քաղաքական միջոցներով ամենից շատ բխում է Եվրոպայի և Եվրասիայի բոլոր երկրների շահերից»,- Սի Ձինպինի խոսքն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

ՉԺՀ-ն խաղաղ համակեցություն և ԵՄ-ի կողմից օբյեկտիվ վերաբերմունք է ակնկալում։ «Հուսով ենք, որ ԵՄ անդամ երկրները Չինաստանի օբյեկտիվ և արժանավայել ընկալում կձևավորեն և ՉԺՀ-ի հանդեպ խստորեն կպահպանեն խաղաղ գոյակցության սկզբունքը»,- հայտարարել է ՉԺՀ նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿեյրուշը հեռացավ Իրանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից
Հաջորդ հոդվածըՈւլյանովը «բազմակողմանի դիվանագիտության նոր եռանկյունի» է տեսնում