Սի Ձինպին․ Չինաստանը պետք է դիմակայի Թայվանի հարցում արտաքին միջամտություններին

221

Չինաստանը վճռականորեն դեմ է արտաքին ուժերի միջամտությանը Թայվանի հարցին և կղզու անկախացմանն ուղղված անջատողական գործունեությանը։

Այդ մասին երկուշաբթի երկրի խորհրդարանի 14-րդ գումարման առաջին նստաշրջանի փակման արարողության ընթացքում  հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը։

«Հարկավոր է ամուր կերպով պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը և 1992 թ, կոնսենսուսը, ակտիվորեն սատարել Թայվանի նեղուցի երկու ափերի զարգացմանը, վճռականապես դիմակայել արտաքին ուժերի միջամտություններին՝ Թայվանի  հարցին և անկախացման անջատական գործունեությանը»,- նշել է նա։

Չինական խոշորագույն Թայվան կղզին սեփական վարչակազմի կողմից է կառավարվում 1949 թվականից։ Պաշտոնապես՝ Պեկինը կղզին համարում է չինական շրջաններից մեկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըYonhap․ ԿԺԴՀ-ն երկու թևավոր հրթիռ է արձակել սուզանավից
Հաջորդ հոդվածըՄայք Փենսը չի բացառել նախագահի պաշտոնում իր առաջադրվելու տարբերակը