‘Սի Ցզինպինը հաստատվել է Չինաստանի նախագահի պաշտոնում’

944

Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում, այսօր հաղորդում է France-Presse գործակալությունը:

Սի Ցզինպինի թեկնածությունը պաշտպանել են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) պատվիրակները, որի նստաշրջանն անցկացվում է Պեկինում: Բացի այդ՝ Սի Ցզինպինն ընտրվել է նաև երկրի բարձրագույն ռազմական մարմնի՝ ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի կողմից:

2012 թ. նոյեմբերից Սի Ցզինպինն զբաղեցնում է Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրո պաշտամունք ունեցող վարպետը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը թափոնների վերամշակման օրինագիծ է ներկայացնում’