‘Սլավյանսկում պոկել են Իոսիֆ Կոբզոնի պատվո տախտակը (վիդեո)’

988

Սլավյանսկում հասարակական ակտիվիստները փչացրել են ռուսաստանցի երգիչ Իոսիֆ Կոբզոնի պատվո տախտակը: Այն ամրացված էր տեղի գրադարանի պատին:

«Կոբզոնը ողջունել է Ուկրաինայի օկուպացիան: Ինչո՞ւ է այս ցուցանակը մինչև օրս այստեղ կախված»,- ասել է ակտիվիստներից մեկը:

Գրադարանի աշխատակիցն ապարդյուն փորձել է խանգարել նրանց:

Սլավյանսկի քաղխորհրդի տվյալների համաձայն՝ Կոբզոնը Սլավյանսկում ազգականուհու մոտ է ապրել 1940-ական թթ.: Նա նաև Սլավյանսկի և ուկրաինական մի շարք այլ քաղաքների պատվավոր քաղաքացի է:

Ավելի վաղ Դնեպրոպետրովսկի մարզային իշխանության ղեկավար Բորիս Ֆիլատովը Facebook-ի իր էջում պաշտոնական դիմում էր տեղադրել՝ Կոբզոնին Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու խնդրանքով, ինչին վերջինս պատասխանել էր, թե ինքը շատ ուրախ է, քանի որ ոչ մի ընդհանրություն չի ուզում ունենալ քաղաքի ներկայիս իշխանությունների հետ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Հանուն Սիբիրի ֆեդերալացման» երթի կայքէջը արգելափակվել է’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի թագավոր. Իսրայելի գործողությունները «ռազմական հանցագործություն» են’