‘Սլավոլյուբ Մուսլին. Երեք գոլ մեկնարկային խաղում. դա անհավանական է’

885

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նախկինի թիմի՝ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը անդրադարձել է «Թերեքի» հետ խաղում (3:1) Մովսիսյանի հեթ-տրիկին՝ «Սպարտակի» կազմում:

Մովսիսյանի գալով «Սպարտակի» հնարավորությունները առաջնության բարձր տեղերի համար, անկասկած մեծացան: Երբ դուք կազմում նման ռմբարկու ունեք, ապա դարպասը գրավելու ավելի շատ հնարավորություններ կան: Առավել եւս, որ թիմը խաղի ընթացքում այնքան էլ շատ գոլային պահեր չի ստեղծում:

Երեք գոլ խփել մեկնարկային խաղում՝ դա ինչ-որ անհավանական բան է, շատ բարդ է նման բան անել: Մենք ակումբի նախագահի եւ տնօրենի հետ դիտում էինք այդ հանդիպումը եւ ցավում Յուրայի համար: Շատ ուրախ ենք նրա հաջողությունների համար:

Ես գիտեի, որ նա կարող է աճել ավելի ուժեղ ակումբում, քան՝ «Կրասնոդարն» է: Մեր թիմում նա վերածվեց լավ ռմբարկուի բայց նա դեռ առաջադիմելու է»,- նշել է Մուսլինը:

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը իր խոր վիշտն է հայտնում Հակոբ Հակոբյանի մահվան առիթով’