‘Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ Պիցելին կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը’

761

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշել է, որ մեծ հույսեր է կապում թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիցելիի հետ:

«Առաջին հավաքում Պիցելին երկու ընկերական հանդիպում անցկացրեց, նա աստիճանաբար հարմարվում է մեր խաղաոճին, հղկում իր համագործակցությունը խաղըկերների հետ: Նախկինում մեր մոտ միայն Ժոազինյոն էր գոլային փոխանցումներ կատարում, այժմ ունենք նաեւ Պիցելիին, որը ունակ է եւ փոխանցում կատարել, եւ գոլ խփել: Հուսով եմ, որ նոր մրցաշրջանում նա կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը:

Բացի այդ, ունենք նաեւ Մաուրիսիոյին, որը Պիցելիի հետ միասին շատ բան կարող են անում մեր թիմում»,- ասել է Մուսլինը:

Հիշեցնենք, որ Պիցելին մայիսին «Կրասնոդար» տեղափոխվեց «Կուբանից»:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի հակամարտության զոհերի թիվն անցել է 100 հազարից’
Հաջորդ հոդվածը‘Իրանում աճել է թմրամոլ կանանց թիվը’