‘Սլավոլյուբ Մուսլին. Մենք հասկանում ենք, որ Մովսիսյանը ամբիցիաներ ունի’

1205

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլին հերքել է այն տեղեկությունները, թե թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Սպարտակ»:

«Յուրայի ծառայություններով հետաքրքված է մի քանի ակումբ, այդ թվում՝ «Սպարտակը», սակայն նա այժմ ոչ մի տեղ չի հեռանում: Այո, նա Մոսկվա բուժզննման էր գնացել, սակայն դա կապված էր նրա ոտնաթաթի վնասվածքի, այլ ոչ թե՝ «Սպարտակ» տեղափոխվելու հետ:

Մենք հասկանում ենք, որ Յուրա ամբիցիաներ ունի, որ նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի տեղերի համար պայքարող թիմերում: Մենք առայժմ այդպիսի թիմ չենք:

Բացի այդ, այլ ակումբները նրան կարող են զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ առաջարել: Սակայն Յուրան այժմ «Կրասնոդարի» խաղացող է: Եթե նրա հետ կապված առաջարկներ լինեն, մենք դրանք, իհարկե, կքննարկենք»,- Մուսլինի խոսքն է մեջբերում  Р-Спорт-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ են ուշանում հրաժարականները’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատարանը հետաձգել է Ստրոս-Կանի գործով դատավճիռը’