‘Սլովակիայի նախկին փոխվարչապետին առաջարկել են նախարարի պաշտոն Ուկրաինայում’

1331

Սլովակիայի նախկին վարչապետ և ֆինանսների նախկին նախարար Իվան Միկլոշը, որ վերջին տարում խորհրդատվություն էր տրամադրում Ուկրաինայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, նախնական համաձայնություն է տվել ընդգրկվելու Վլադիմիր Գրոյսմանի կառավարությունում՝ պայմանով, որ կպահպանի սլովակյան քաղաքացիությունը, հաղորդել է Dennik N  պարբերականը:

«Ես առաջարկ եմ ստացել մտնել կառավարության կազմի մեջ և տվել եմ նախնական համաձայնությունս՝ իմ թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, եթե կատարվեն որոշակի պայմաններ՝ կապված ինչպես ծրագրի և աշխատակազմի, այնպես էլ քաղաքացիության հետ»,- պարբերականին հայտնել է Միկլոշը:

Ըստ Միկլոշի՝ փոխվարչապետ և ֆինանսների նախարար նշանակվելու հնարավորության մասին խոսք է եղել նախագահ Պյոտր Պոռոշենկոյի և վարչապետի պաշտոնում վերջինիս նախընտրելի թեկնածու Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպման ընթացքում: Նա նշել է, որ չի առաջադրվել վերջերս Սովակիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում և մտադիր չէ առաջիկա տարիներին մասնակցելու սլովակյան քաղաքականությանը:

Իվան Միկլոշը եղել է Սլովակիայի սեփականաշնորհման նախարարը 1991-1992 թթ., փոխվարչապետ- էկոնոմիկայի նախարար՝ 1998-2002 թթ., ֆինանսների նախարար՝ 2002-2006 թթ. և 2010-2012 թթ.: Ներկայումս VoxUkraine տնտեսագետների խմբի խորհրդատվական խորհրդի անդամ է: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ կար Ջոն Քերիի պայուսակում’