Սլովենիայում նախագահական ընտրություններում հաղթում է Նատաշա Պիրց-Մուսարը

229

Անկուսակցական թեկնածու, փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը Սլովենիայում կիրակի օրը տեղի ունեցած հերթական նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 53,86 %-ը՝ քվեաթերթիկների 99,99 %-ի հաշվարկից հետո։

Հանրապետության պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրի նախկին արտաքին գործերի նախարար, Սլովենայի դեմոկրատական կուսակցության պատգամավոր Անժե Լոգարի օգտին քվեարկել է ընտրողների 46,14 %-ը։

Վերջնական արդյունքները կհրապարակվեն մինչև նոյեմբերի 29-ը։ Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի այս տարվա դեկտեմբերի 23-ին, երբ ավարտվի գործող նախագահ Բորութ Պահորի ժամկետը, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել է երկու ժամկետով և սահմանադրության համաձայն՝ չէր կարող առաջադրվել երրորդ անգամ։

Հանրապետության ԱԳՆ ղեկավար Տանյա Ֆայոնը իր շնորհավորական ուղերձում նշել է, որ 2022 թ․ երկրի պատմության մեջ կմտնի այն պատճառով, որ առաջին անգամ կանայք կզբաղեցնեն հանրապետության երեք կարևորագույն պաշտոնները՝ նախագահի, արտգործնախարարի և խորհրդարանի ստորին պալատի ղեկավարի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎալերի Կարպինը առաջարկ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն չի ընդունել այն
Հաջորդ հոդվածըԱրսեն Զախարյան․ «Չելսիի» հետ բանակցությունները շարունակվում են