‘Սլովենիան միգրանտների առաջ փակում է սահմանը’

963

Սլովենիան ներգաղթյալների համար կտրուկ խստացրել երկիր մուտք գործելու կանոնները: Այսուհետև սահմանից ներս կթողնեն միայն այն փախստականներին, ովքեր իսկապես հուսահատական վիճակում են, ինչպես նաև նրանց, ովքեր կդիմեն Սլովենիայի իշխանություններին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով:

Այն փախստականներին, ովքեր մտադիր են Սլովենիան օգտագործելու որպես տարանցիկ երկիր՝ դեպի կյանքի համար առավել նպաստավոր պայմաններ ունեցող երկրներ տանող ճանապարհին, սահմանից  ներս չեն թողնի: Այժմ նման միգրանտները մեծամասնություն են կազմում:

Սլովենիայով է անցնում Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ուղևորվող միգրանտների ճանապարհը: Նրանց մեծ մասը հասնում է Թուրքիա, այնտեղից ծովով հասնում Հունաստան, այնուհետև սկսում շարժվել Բալկաններով դեպի Եվրոպա:

Սլովենիայի հայտարարությունից անմիջապես հետո Սերբիան ևս հայտարարել է, որ փակում է սահմանը Մակեդոնիայի և Բուլղարիայի հետ բոլոր նրանց համար, ովքեր վիզա կամ այլ փաստաթուղթ չունեն, որոնք թույլ են տալիս գտնվելու այդ երկրում:

Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլերը հարցականի տակ են դնում Շենգենյան գոտու գոյությունը: Փախանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’