Սլուցկին հարուստներին կոչ է անում ներդրում ունենալ ՌԴ–ի զարգացման գործում

345

Ունևոր ընտանիքների համար արտոնությունը պետք է լինի ոչ թե բանակից խուսափելը, այլ իրենց կարողությունը Ռուսաստանի զարգացման գործում ներդնելը, այդ թվում՝ Հեռավոր Արևելքի, հայտարարել է ՌԼԴԿ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին Սախալինի պետական համալսարանում իր դասախոսության ընթացքում։

«Նրանք, ովքեր խուսափել են բանակից իրենց ծնողների դիրքի շնորհիվ կամ կաշառքով, եղել են և հիմա էլ կան։ Բայդ դրանք բացարձակ փոքրամասնություն են, և հիմա դրանց անվանում են «չմո»»,- պատասխանելով բանակից ազատվելու օրինականացման վերաբերյալ հարցին՝ ասել է նա։

Սլուցկին նաև պատմել է «ֆինանսիստ Ջորջ Սորոսի պլանների մասին, որոնք, ըստ էության, նման են բանակից ազատվելու գաղափարներին»։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սորոսն առաջարկեց Ռուսաստանի 10 % հարուստ ընտանիքների երեխաներին թույլ տալ բարձրագույն կրթություն ստանալ Արևմուտքի առաջատար բուհերում՝ Հարվարդում, Յեյլում, Կոլումբիայի համալսարանում և Բաղեղի լիգայի այլ համալսարաններում։ Նրանք պետք է կառավարեին Ռուսաստանի նավթագազային պաշարներն ի շահ Արևմուտքի, իսկ մնացած 90 %-ը պիտի ընդամենը անասունի վերածվեր։ Մեզ համար նման մոտեցումը կտրականապես անընդունելի է»,- ասել է ՌԼԴԿ առաջնորդը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը կոչ է անում Բորելի ձեռքը չսեղմել
Հաջորդ հոդվածըՄեդվեդևի կարծիքով՝ Թրասին խայտառակ ձախողում է սպասվում