Վալենսայի հայտարարությունները` «շիզոֆրենիկ զառանցանք»

424

Վարշավան պետք է հրաժարվի ԽՍՀՄ-ի կամ Հարավսլավիայի մոդելով Ռուսաստանը թուլացնելու վերաբերյալ «շիզոֆրենիկ զառանցանքից» և մտածի հակառուսաստանյան քաղաքականության հետևանքների մասին, որը կարող է ժողովրդական հուզումների բերել վառելիքի գների բարձրացման ֆոնին, հայտարարել է պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Վարշավան, ակնհայտորեն, քնում է ու տեսնում, թե ինչպես թուլացնի Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզման կամ Հարավսլավիայի մասնատման օրինակով։ Ախր ձեզ որտեղի՞ց այդ ուժը։ Կատարյալ շիզոֆրենիկ զառանցանք»,- գրել է Սլուցկին իր Telegram-ալիքում։

Նա հավելել է, որ Վալենսան իր հայտարարություններում ազդեցության ընդարձակման «ինդուլգենցիա է տալիս» ԱՄՆ-ին, Եվրոպային և ՆԱՏՕ-ին, քանի որ նրանք, իբր, դեմոկրատական ճանապարհով են գործում։

 «Թե ինչպես են նրանք այդ «դեմոկրատիան» հաստատել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, հենց նույն Ուկրաինայում՝ մենք հրաշալի հիշում ենք։ Զենքով և արյունալի հեղաշրջումներով», — ասել է Սլուցկին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՁերբակալվել է նախագահին ու վարչապետին սպանելու կոչերի համար
Հաջորդ հոդվածըԴոդոնը կոչ է անում տապալել իշխանությունը Մոլդովայում