‘Սխալ հասցեի պատճառով Ռոբերտ Դե Նիրոն հարկայինին պարտք է մնացել 6,4 մլն դոլար’

1044

Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն ԱՄՆ հարկային վարչությանը պարտք է մնացել 6,4 մլն դոլար՝ սխալ հասցեի պատճառով, որով ուղարկվել են հաշիվները:

Ինչպես տեղեկացրել է New York Daily News-ը, հենց որ 71-ամյա դերասանին տեղեկացրել են, որ նա 2013 թ. համար 6,4 մլն դոլար է պարտք հարկայինին, նա անմիջապես գրել է չեկը և ուղարկել հարկային վարչություն:

Դերասանի ներկայացուցիչ Սթեն Ռոզենֆելդը հայտարարել է, որ հարկային գերատեսչությունը հաշիվներն ուղարկել է հին հասցեով, որն այժմ բնակեցված չէ:

«Եթե նրանք հաշիվները ճիշտ հասցեով ուղարկեին, դրանք ավելի շուտ վճարված կլինեին»,- ասել է դերասանի փաստաբան Թոմ Հարվին: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘500-ից ավելի ինդոնեզացիներ անդամագրվել են «Իսլամական պետությանը»’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի թաթարների առաջնորդը կոչ է արել լրիվ շրջափակել Ղրիմը’