‘Սխալ և անհաջող քայլ է. Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է արձանագրությունների ետկանչը’

1285

Թուրքական «Հուրրիյեթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը մեկնաբանել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելը:

«Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»,-tert.am-ի փոխանցմամբ ասել է աղբյուրը:

 Պարբերականը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղարկած նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային` ասելով. «Արձանագրությունների ստորագրումից 6 տարի է անցել: Այդ ժամանակահատվածում Հայաստանն Արձանագրությունները կյանքի կոչելու համար իր դիրքորոշումը չի փոխել: Սակայն Թուրքիայի կառավարությունը շարունակում է Արձանագրությունների ոգուն հակասող նախապայմաններ առաջ քաշել»:

Թուրքիայի ԱԳՆ-ից ստացված առաջին արձագանքը հետևյալն է. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այդ որոշումը հայաստանյան կառույցների ներքին մեկնաբանությունն է: Սակայն դա ճիշտ չենք գտնում: Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Ռեալը» այս անգամ չի կարողանա 9 գոլ խփել «Շալկեին»’
Հաջորդ հոդվածը‘ «Անահայմ» – «Վաշինգտոն». Оվեչկինը դուբլ ձևակերպեց և գլխավորեց գոլահարների մրցավազքը’