‘Սկանդալ ԱՄՆ ՌՕՈՒ-ում. Սպաները թմրանյութեր են օգտագործել’

1258

ԱՄՆ Ռազմաօդային ուժերում վերջին մի քանի տարիների ընթացքում ամենամեծ սկանդալն է պայթել, որը կապված է ռազմական կարգապահության կոպտագույն խախտումների հետ. պարզվել է, որ վեց ավիաբազաների տասնմեկ ամերիկացի սպաներ թմրանյութերի են գործածել և տարածել: Ընդ որում՝ նրանցից երեքը ռազմական հերթապահություն են անցկացրել  Վայմոնգ և Մոնտանա նահանգներում, որտեղ տեղակայված են միջուկային միջմայրցամաքային Minuteman հրթիռներ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ՌՕՈՒ բարձրաստիճան աղբյուրների: Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ սպաները «զվարճանալու նապատակով թեթև թմրանյութեր են» օգտագործել:

Այս արտակարգ դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում՝ ներքին հետաքննություն անցկացնելու պատճառաբանությամբ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար 2,4 մլրդ դոլար են հավաքել’
Հաջորդ հոդվածը‘Հրաշք ակնկալող վրաց ուխտավորները միլիոնավոր դոլարներ են ծախսել’