‘Սկանդալ. «Դ!ԵՄ ԵՄ»-ի ներկայացուցիչներին դուրս են հանել Կենսաթոշակային համաժողովից, միջոցառումը տապալվել է. Ֆոտոշարք’

2857

Քիչ առաջ սկանդալային դեպք է արձանագրվել Էլիտ Պլազայում, որտեղ անց էր կացվում Կենսաթոշակային երրորդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպանը, փորձագետներ, սակայն, դրա անցկացման մասին նախապես տեղեկացվել էին միայն մի քանի ԶԼՄ-ներ: Ըստ երեւույթին, կազմակերպիչները նպատակ են ունեցել բոլորի աչքից հեռու անցկացնել միջոցառումը:

 «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, սակայն, պատահաբար իմացել են միջոցառման մասին եւ այսօր ներկայացել համաժողովի անցկացման վայրը: Նախաձեռնության անդամները մտել են դահլիճ, սակայն կազմակերպիչները նրանց բռնի ուժով դուրս են հանել այնտեղից: Որոշ ժամանակ անց նախաձեռնության անդամները նորից են մտել դահլիճ, ընդհատել են ելույթ ունեցող փորձագետին ու պահանջել, որ իրենց էլ ելույթի հնարավորություն տան: Կազմակերպիչներն ասել են, թե նման հնարավորություն կտան վերջում: «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, սակայն, պահանջել են ոչ թե վերջում, այլ այդ պահին խոսքի իրավունք տալ իրենց: Արդյունքում, համաժողովն ընդհատվել է, եւ ներկաները հեռացել են: Այս պահին, ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները դեռ միջոցառման վայրում են, իսկ համաժողովն, ամենայն հավանականությամբ, չի շարունակվի:

Մանրամասները՝ քիչ անց: 

Նախորդ հոդվածը‘Եվրո 2016-ի վիճակահանությունը՝ երկու օրից. Հայաստանը 4-րդ զամբյուղում է’
Հաջորդ հոդվածը‘4 տարբեր ուղիղ հեռարձակումներ Կիևից’