‘Սկանդալ կամ պետական մակարդակի աֆերա ‘

1585

Պարզվում է՝ անցած տարվա օգոստոսի 23-ին կամ դեկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել էր դե ֆակտո ինչ-որ «գաղտնի» աշխատանքային խումբ, «2012 թվականի մայիuի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպեu նաև դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուuումնաuիրելու և դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար»:  

Ամսաթիվը պատահական չենք գրել տարբեր, որովհետև իշխանությունները տարբեր բաներ են պնդում:

Ամեն ինչ սկսվեց երեկ ԱԳՆ-ում կայացած հանդիպումից: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե միջազգային կառույցների կողմից նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների «իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»։ 

Այս հայտարարությունը խիստ տարօրինակ թվաց, քանի որ նման աշխատանաքային խումբ ստեղծելու, դրա գործունեության հետ կապված որևէ տեղեկատվություն չի հաղորդվել մինչ այժմ: Համացանցում անհնար է գտնել որևէ տեղեկատվություն, որ նման խումբ է ստեղծվել, կամ որ այդ խումբը նիստ է անցկացրել, կամ որ այս կամ այն որոշումն է կայացրել: Նման տեղեկատվություն չկա ոչ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում, (բաժիններից և ոչ մեկում, ոչ arlis-ում, որտեղ կան մնացած բոլոր հրամանագրերը, կարգադրությունները և այլն), ոչ որևէ լրատվական կայքում:

Սակայն, ամեն ինչ խառնվեց իրար, երբ ՉԻ-ի այսօրվա համարում հրապարկվեց լուր, որով կասկածի տակ էր առնվում Նալբանդյանի այս հայտարարությունը:

Անմիջապես իշխանական ոչ շատ հայտնի կայքերից մեկում հայտնվեց մի տեղեկություն, թե իբր իրականում նման աշխատանքային խումբ ստեղծվել է, (ըստ այդմ՝ օգոստոսի 23-ին) և որ ավելին, այդ խմբի ստեղծման հետ կապված ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին ուղղված իր նամակում գովասանքի խոսքեր է ասել ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը, ուշադրություն՝ նշելով, թե դրական է գնահատում, որ այդ խումբը ջանում է կատարել ԱԺ ընտրություններից հետո հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 26 հանձնարարականներից 18-ը: 

Մեկնաբանությունենր ստանալու համար զանգահարեցինք բոլոր հնարավոր պետական մարմիններին, գրավոր հարցեր ուղարկեցինք նախագահական: Զանգահարեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով սակայն, այդպես էլ չէր պատասխանում մեր զանգերին, ԿԸՀ մամլո խոսնակին, ով ասաց, որ կա նման աշխատանքային խումբ, և որ Տիգրան Մուկուչյանը ընդգրկված է այնտեղ, սակայն, մանրամասների համար խնդրեց զանգահարել քիչ ուշ: Դրանից հետո, սակայն, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ դրանից քիչ անց իշխանական կայքերից մեկում հայտնվեց հարցազրույց Տիգրան Մուկուչյանի հետ, ով ասում է, թե այո, կա նման աշխատանքային խումբ, որը ուշադրություն ստեղծվել է դեկտեմբերի 23-ին: Այնինչ, մեզ հետ զրույցում աշխատանքային խմբի քարտուղար նշանակված՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը մի կերպ հիշեց, (ձայնագրությունն առկա է) որ իրենց աշխատանքային խմբի վերջին նիստը եղել է նոյեմբերին:

Եւ որևէ խոսք, այն մասին, որ իրենք ջանացել են, կամ՝ջանում են կատարել ԺՀՄԻԳ-ի 18 հանձնարարականներ, Մուկուչյանի հարցազրույցում չկան: Տպավորություն է, որ այդ հարցազրույցն հապշտապ արվել է, իբր որպես ապացույց, որ նման աշխատանքային խումբ իրոք ստեղծվել էր և աշխատաել է:

Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունները՝ իբր թե ստեղծել են մի աշխատանքային խումբ՝ միջազգային կառույցների հանձարարականները կատարելու համար, որևէ հստակ հանձնարարական չի կատարվել, խմբի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել Հայաստանում, փոխարենը դրսի կառույցներին պարբերաբար դեզինֆորմացիա է տրամադրվել, թե իբր այդ հանձարարականները կատարվել են: Սա թերևս ոչ միայն սկանդալ է, այլև՝ պետական մակարդակով իրականացված նախընտրական մեծ աֆյորա:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպը ողջունել է Սիրիայի իսլամիստներին՝ ավիաբազան գրավելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘BBC-ի մանկապիղծ հաղորդավարը սեռական բնույթի 241 հանցանք է գործել’