‘Սկանդալ. Հայաստանը գազի համար կրկին պարտք է կուտակում. «Ժողովուրդ»’

2139

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը: Սակայն, ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ.-ից սկսած` բարձրացել էր, և իշխանական «գաղտնապահության» հետեւանքով Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք:

 Թերթը հիշեցնում է, որ այդ պարտքը հատուցվեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Սակայն, այս անգամ ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև կնքված գազային պայմանագրից հետո:

ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Անաստաս Միկոյանի անունը կրող փողոց Երևանում. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնավարման վերջին օրը Բուլկի Արամը ինքն իրեն մեդալով է պարգևատրել. «Հրապարակ»’