‘Սկանդալ. Մարգվելաշվիլին մերժել է Սերժ Սարգսյանին’

8810

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 18-ին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սերժ Սարգսյանը: Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպման ժամանակ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Սարգսյանը իր խոսքում նշել է, թե խորապես վստահ է, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում:

iLur.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի այցի հիմնական նպատակը եղել է Վրաստանի կողմից տարանցիկ փոխանցումների համար լրացուցիչ վարձ չվերցնելու հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը, սակայն բանակցությունները ավարտվել են անհաջողությամբ: Վրացական կողմը նշել է, որ առաջնորդվելու է Եվրամիության հետ ձեռք բերած պայմանավորվածությամբ եւ գործելու է այդ շրջանակներում, եւ ըստ այդմ էլ՝ մերժել է Սարգսյանի առաջարկը՝ նշելով, որ փոխադրման համար նախատեսված լրացուցիչ գումարը գանձվելու է:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի նոր նախագահ կարող է դառնալ Ժան-Կլոդ Յունկերը’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել փլեյ-оֆֆ փուլի մասնակիցները’