‘Սկանդալ. Սերժ Սարգսյանի համար ոստիկանապատել են ԵԽԽՎ շենքը. Լուսանկարներ ‘

5485

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Քիչ անց այնտեղ նախատեսվում է Սարգսյանի ելույթը: Սարգսյանի ժամանումից առաջ ԵԽԽՎ շենքի մոտ արտակարգ ու աննախադեպ իրավիճակ է գրանցվել: Քիչ առաջ խորհրդարան մուտք գործող պատգամավորները նկատել են, որ շենքը ուղղակի պատված է ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Մեր տեղեկություններով, երբ եվրոպացի պատգամավորները միմյանցից հետաքրքրվել են, թե ինչու են այդտեղ հայտնվել այդքան շատ ոստիկաններ, նրանց տեղեկացրել են, որ ոստիկանները բերվել են Հայաստանի «նախագահի» խնդրանքով: Փաստորեն, Սերժ Սարգսյանը ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս է իր ընդդիմախոսներից թաքնվում ոստիկանների հետեւում: 

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմ համերգը կարելի էր կազմակերպել Հայաստանում 134 հազար 927 դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Կոնտե. Ուրախ եմ Մանչինիի համար, բայց չէի ցանկանա հանդիպել նրա հետ’