‘Սկոլարի. ՖԻՖԱ-ն վերադառնում է 30-ականներ’

757

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին, անդրադառնալով «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստայի՝ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ընդգրկումը, քննադատել է ՖԻՖԱ-ի օրենքները, որոնք թույլ են տալիս ֆուտբոլիստներին հեշտորեն փոխել քաղաքացիությունը: « ՖԻՖԱ-ն վերադառնում է 30-ականների կամ 40-50-ականների կանոններին, երբ Մացոլան խաղում էր Բրազիլիայի և Իտալիայի հավաքականներում: Ինչպես Պուշկաշի, Դի Ստեֆանոյի դեպքում էր: Հնարավոր է՝ մի օր որևէ երկիր այս եղանակով ուղղակի պայմանագրեր կնքի 20 խաղացողների հետ և նոր հավաքական ձևավորի», — ասել է Սկոլարին: Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան հասցրել է 2 ընկերական հանդիպումների մասնակցել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում, ինչը, ՖԻՖԱ-ի օրենքներով, չի խանգարում հանդես գալ իսպանացիների կազմում:

Ինչպես ցույց են տալիս իսպանական լրատվամիջոցների հարցումների արդյունքները, իրենք իսպանացիները դեմ չեն Կոստայի՝ ազգային հավաքականի կազմում ընդգրկվելուն, քանի որ համարում են, որ իրենց թիմը ունի դասական 9 համարի կարիք, ինչպիսին որ Կոստան է:

Նախորդ հոդվածը‘Չիլիում կփակվի նախկին սպաների համար նախատեսված շքեղ բանտը’
Հաջորդ հոդվածը‘«Ա1+»-ի փակումը, «գոմեշի միսը», սեւազգեստ մայրերն ու Լիսկայի որդին. Գևորգ Կոստանյանի վաստակը ‘