‘Սկսել են անձնագրային տվյալներ հավաքել’

1129

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ մարզերում կուսակցական պաշտոնյաներն ակտիվացել են: Թեև այս ընտրությունները նախորդների համեմատ բնութագրվում է «պասիվ» և «ոչ մրցակցային», ինչը ենթադրում է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դիրքերն անհամեմատ ավելի ամուր են, այնուամենայնիվ, իշխող ՀՀԿ-ականները չեն նահանջում:

Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հաստատություններից մեկի աշխատակիցը, որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով, «Հետքին» պատմեց, որ քաղաքապետարանից իրենց դատարկ բլանկ են տվել և հորդորել են Սերժ Սարգսյանի օգտին հավաքել առնվազն 10 անձնագրային տվյալ, հակառակ դեպքում ստիպված են թողնել աշխատանքը:

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց ենթակայության տակ աշխատում է 5-6 հարյուր մարդ: Նա սկզբում ասաց, որ ինքը որևէ մեկին նման հանձնարարություն չի տվել, հետո ասաց, որ տեղյակ չէ, իսկ վերջում բացառեց, որ նման բան կարող է լինել: «Նման բան չկա, այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-նշեց Սարգիս Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘Գնացքից ցած ընկած ուղևորը շարժակազմի ետևից վազել է յոթ կիլոմետր’
Հաջորդ հոդվածը‘«Ուրալով» վթարի ենթարկված սպայի վիճակը մնում է ծանր ‘