‘Սկսել են փակել Փարաքարի ճանապարհի «լյուկերը». Մամուլ’

1252

Այսօր Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող ինքնաթիռը: «Հրապարակի» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Հայաստան այցից առաջ այսօր Հայաստան է բերվելու նրան սպասարկող զրահապատ ծառայողական մեքենան, և ժամանելու է թիկնազորի մի մասը: Հայաստանի պատկան մարմինները, մի քանի օր է՝ այս առիթով ելման դիրքի են եկել, որպեսզի Պուտինին ու նրան «անհրաժեշտ պարագաները» դիմավորելու համար Զվարթնոց օդանավակայանում հավուր պատշաճի ընդունելություն կազմակերպեն:

Չնայած տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը կժամանի ոչ թե Երևան, այլ միանգամից Գյումրի, սակայն արդեն իսկ սկսել են փակել նաև Փարաքարի ճանապարհի «լյուկերը»՝ դիտահորերը: Բնականաբար, այցի օրը փակվելու են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցնելու է Պուտինն իր շքախմբով:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գեներալ Մանվելի հրաժարականի դեպքում նրան կփոխարինի Սեյրան Օհանյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. ԿԳԲ-ի «թղթապանակը» վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է’