‘Սկսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի տոմսերի վաճառքը’

941

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մարտի 5-ից սկսվել է բեռլինյան Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերի էքսկլյուզիվ վաճառքը միջազգային երկրպագուների շրջանում, որը կերկարաձգվի մինչեւ մարտի 23-ը:

Արենայի տարողունակությունը կկազմի 70 500 տեղ, որոնցից 46 000-ը կհասնի չեզոք հանդիսատեսներին: Եզրափակիչ դուրսեկած թիմերի երկրպագուներին առանձնացված է 20 000-ական տոմս, իսկ 6000-ը կիրացվի կազմակերպության պաշտոնական կայքի միջոցով:

Մնացած տոմսերը կգնան կազմկոմիտեին, ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաներին, առեւտրային գործընկերներին և հեռուստահեռարձակումների ոլորտի գործընկերներինն, ինչպես նաև՝ կորպորատիվ ընդունելության կարիքների համար:

Հիշեցնենք, որ ՉԼ եզրափակիչը կկայանա հունիսի 6-ին՝ Բեռլինում:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսին մեղադրում են քոչարյանականները, սերժականները, ռուսամետներն ու արեւմտամետները’