Սկրիպալների թունավորման գործում նոր կասկածյալ է հայտնվել

370

Բրիտանական ոստիկանությունը հաղորդել է ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյաի թունավորումը կազմակերպելու մեջ կասկածվող երրորդ մարդու անունը։

Պաշտոնական Լոնդոնի հաղորդման համաձայն՝ այդ մարդու անունն է Դենիս Սերգեև։

Ավելի վաղ BBC-ն պարզել է, որ Դենիս Սերգեևը գեներալ-մայորի կոչում ունի և ծառայում է ԳՀՎ-ում։ Ենթադրաբար՝ Սերգեևը կարող էր ղեկավարել Սկրիպալների թունավորման համար մեղադրվող մյուս մարդկանց։

Բրիտանական իշխանություններն ավելի վաղ հանցագործության կազմակերպման մեջ մեղադրում էին Ալեքսանդր Միշկինին և Անատոլի Չեպիգային, որոնք ներկայացել էին որպես Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով։

Ռուսաստանի իշխանությունները մշտապես հերքել են Սկրիպալների թունավորմանն իրենց առնչությունը։ Ի պատասխան Սերգեևին մեղադրանքներ ներկայացնելու հաղորդագրության՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Միացյալ Թագավորության ղեկավարությունը շարունակում է Սկրիպալների գործն օգտագործել որպես գործիք՝ մեր երկրի վրա ճնշում գործադրելու, բրիտանական հասարակության մեջ հակառուսաստանյան տրամադրություններ հրահրելու համար»։

Փոխանցում է BBC-ն»

Նախորդ հոդվածըԱնդրես Ինիեստա․ Չավին պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»
Հաջորդ հոդվածըReuters. ԵՄ-ն ցանկանում է միատեսակ դարձնել լիցքավորող սարքերը