‘Սմբատ Այվազյանին չեն թողնում հուղարկավորել Մոնթե Մելքոնյանի կողքին’

4095

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 8-ի լույս գիշերը Փարիզի հիվանդանոցում մահացել է Արցախի ազատամարտում մեծ դերակատարում ունեցած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Գերագույն խորհրդի եւ ԱԺ երկու գումարումների պատգամավոր, ազատամարտիկ, երկրապահ Սմբատ Այվազյանը: Նրա հոգեհանգիստը տեղի կունենաա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վերջին հրաժեշտը՝ հունիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ին՝ նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ Եռաբլուրում:  

iLur.am-ի հետ զրույցում Սմբատ Այվազյանի մարտական ընկերները նշեցին, որ հողարկավորության համար սկզում նախատեսված էր ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի գերեզմանի կողքին գտնվող տարածքը, սակայն ավելի ուշ հանկարծակի տեղեկություն է ստացվում, որ պաշտպանության նախարարը որոշում է կայացրել Սմբատ Այվազյանի գերեզմանի համար հատկացնել այն տարածքը, որտեղ թաղված են գեներալները: Այվազյանի մարտական ընկներները, դեմ գնալով այս որոշմանը, որոշեցին իրենց ձեռքով փորել գերեզմանը: Նշենք նաեւ, որ ոստիկանները սկզբում նախազգուշացնում էին, թե այդ տարածքում փորելը արգելված է օրենքով, իսկ այն հարցին, թե հստակ ո՞ր օրենքով է սահմանվում՝ հրաժարվում էին պատասխանել:

Ազատամարտիկները մեզ հայտնեցին նաեւ, որ պաշտպանության նախարարության կողմից որպես պատճառաբանություն մեջբերվում էր «նախարարի որոշումը»: Այս կապակցությամբ փորձեցինք զրուցել Եռաբլուրում գտնվող պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ գովազդի օրենքի մասին. Որոշ գործարար շրջանակների կողմից իրականացվող լոբբինգ է’
Հաջորդ հոդվածը‘Կլինսման. Ֆուտբոլում ամենահիասքանչը անկանխատեսելի է’