Սմբատ Լպուտյան․ Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը չենք մասնակցելու

183

Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի 206 շախմատիստ։

Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը։

«Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը չենք մասնակցելու։ Որոշումը կայացված է, գրոսմայստերները չեն մեկնի Բաքու»,- ասաց Սմբատ Լպուտյանը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան 2024 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։

Նախորդ հոդվածըՄեսսի․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է
Հաջորդ հոդվածըԱլիք Մեդիա. Տարակուսանք ու ափսոսանք մի հոդվածի առիթով. Աշոտ Սարգսյան