‘Սյունիքին «արյունոտ և դրամատիկ ներկայացումների» համար հատկացվել է 57 մլն դրամ. «Ժողովուրդ»’

1618

Պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում, գրում է «Ժողովուրդը» և մանրամասնում, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրությամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին: Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչև տարեվերջ: Ի դեպ, նույն հիմնավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին էլ հատկացվել է 44 միլիոն 196 հազար դրամ:

Երեկվա դրությամբ ողջ գումարն արդեն հատկացվել էր: «Այսպիսով՝ մարզի բնակիչների «թատերական կյանքի» խնդիրներն ապահովված են: Անհրաժեշտության դեպքում մյուս մարզպետարանները ևս կարող են «ներկայացումներ» կազմակերպել, ցանկության դեպքում՝ ավելի արյունոտ և դրամատիկ, քան, ասենք, Սյունիքում են բեմադրում»,–հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2018-ի քաղաքներն ու ժամկետները’