‘Սյունիքի մարզում մեքենան գլորվել է ձորը’

858

Հուլիսի 12-ին, ժամը 20.03-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 58 QQ 858 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվա­ծից և գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` վարորդ, 1989 թ. ծնված Ռաֆիկ Հովհաննիսյանին և ուղևոր, 1983 թ. ծնված Արմինե Դուխիկյանին տեղի ուժերով դուրս են  բերել ավտոմեքենայից: Ա. Դուխիկյանը տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Նախորդ հոդվածը‘Բագրատունյաց պողոտայում փլուզվել է շենքի պատը’
Հաջորդ հոդվածը‘Սովետական ֆուտբոլի լեգենդները ժամանում են Երեւան’