‘Սյունիքում Ս.Սարգսյանն այցելել է տրիկոտաժի արտադրամաս, «Գորիս Գամմա» ընկերություն ‘

1196

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, «Գորիս Գամմա» ընկերություն: Տեղեկացնում է President.am-ը:

Աշխատանքային այցի շրջանակներում Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում, այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ապա Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ տոնակատարության ավարտին Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր նա կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Սարգսյանը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս:

 

Նախորդ հոդվածը‘«Սերիա Ա»՝ «Ռոման» օգտվում է «Նապոլիի» սայթաքումից և գլխավորում մրցաշարային աղյուսակը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի փոխնախագահները հանդիպել են ազատամարտիկներին’