‘Սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել’

694

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել  է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են: Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին: Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված սննդամթերքի, հատկապես՝ պատրաստի կերակրատեսակների (պահածոներ, կրեմային թխվածքներ, մսային ճաշատեսակներ), ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Վանո Սիրադեղյանի քույրը ‘
Հաջորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիայում վաղը ջուր չի լինի’