‘Սնոուդենը գերմանացիներին կպատմի, թե ինչպես էր ԱՄՆ-ն գաղտնալսում Անգելա Մերկելին’

880

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, Բունդեսթագին և գլխավոր դատախազությանը հասցեագրված իր ուղերձում հայտարարել է. «Ես ուրախ կլինեմ զրուցել ձեզ հետ ձեր երկրում հենց պարզվի իրավիճակը: Ես շնորհակալ եմ ձեզ, միջազգային իրավունքը պաշտպանելու ձեր ջանքերի համար»:

Էդուարդ Սնոուդենի և գերմանացի քննիչների հանդիպումը կփորձի կազմակերպել Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը: Գերմանիայի Ներքին գործերի նախարարի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ գերմանացի քննիչների և Սնոուդենի հանդիպումը կարելի է կազմակերպել կամ Մոսկվայում կամ Գերմանիայի տարածքում:

«Սնոուդենը պատրաստ է ցուցմունքներ տալ գերմանացի իրավապահներին կամ Մոսկվայում, կամ՝ Գերմանիայում: ԿՀՎ նախկին աշխատակիցը հասկացնել է տվել, որ շատ բան գիտի»,- հայտարարել է Բունթեստագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրեբելեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սնոուդենը հայտարարել էր, որ Ամերիկայի ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազանգերը:

Նախորդ հոդվածը‘2012թ. Հեռուստամարաթոնի գումարների ընդամենը 0,5%-ն է հատկացվել սիրիահայերին. տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Մեդվեդև. Ռուս-ուկրաինական հատուկ հարաբերությունները կարող են փոխվել’