‘Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում’

867

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որը մեկ ամսից ավելի է՝ գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, լքել է օդանավակայանի տարածքը: «Մեր տեղեկություններով՝ նա արդեն հեռացել է օդանավակայանի տարածքից»,- РИА Новости-ին հայտնել է օդանավակայանի աշխատակիցը: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան տեղեկացրել է, որ ԿՀՎ նախկին գործակալը օդանավակայանից մեկնել է մենակ, սովորական տաքսիով: «Ես նրան ճանապարհեցի, նա մեկնեց անվտանգ տարածք»,-ասել է փաստաբանը: Նրա տվյալներով՝ Սնոուդենն արդեն մեկ տարով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Իր հերթին՝ WikiLeaks ինտերնետ-կայքը, որն աջակցություն է  ցուցաբերում Սնոուդենին, հաղորդել է, որ Սնոուդենին Ռուսաստանում փախստականի կարգավիճակ է տրվել:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկել է հօգուտ Իրանի դեմ նոր պատժամիջոցների’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվել’