‘Սնոուդենը խախտում է լռությունը (տեսանյութ)’

1140

Մոսկվա ժամանելուց հետո առաջին անգամ  ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը խախտել է լռությունը՝ նամակ ուղղելով Էկվադորի կառավարությանը: Իր ուղերձում Սնոուդենը հայտարարել է, թե ապօրինի է համարում ԱՄՆ իշխանությունների կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումը և հավելել, թե իրեն իրավունք է վերապահում հետագայում ևս գաղտնի տեղեկատվություն հրապարակել՝ ի շահ հանրության: Սնոուդենը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա իր արտահանձնման հարցում ճնշում է գործադրում պետությունների ղեկավարների վրա: Սնոուդենը նաև շնորհակալություն է հայտնել Էկվադորին՝ Ռուսաստանում հայտնվելու հարցում իրեն օգնելու  և քաղաքական ապաստան տրամադրելու հարցը քննարկելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սնոուդենը նման խնդրանքով դիմել է նաև Ռուսաստանին: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նա կարող է մնալ երկրում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ԱՄՆ դեմ ուղղված իր գործունեությունը:

«Լոս-Անջելես թայմս» թերթի տվյալներով՝ Սնոուդենն ապաստան է խնդրել 15 երկրներում, հաղորդում է euronews-ը: Lenta.ru-նի փոխանցմամբ՝ նա ապաստանի խնդրանքով դիմել է առնվազն քսան երկրների՝ Ռուսաստան, Ավստրիա, Բրազիլիա, Բոլիվիա, Կուբա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Հնդկաստան, Իռլանդիա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Լեհաստան, Իսպանիա, :

Նախորդ հոդվածը‘100 հազար դոլարից Կիպրոսի գլխավոր դատախազի՞ն էլ է բաժին հասել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks կուսակցությունը Ավստրալիայում կմասնակցի ընտրություններին’