‘Սնոուդենը կմտնի «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդի կազմի մեջ’

782

Ամերիկյան «Ազատ մամուլի հիմնադրամի» ղեկավարությունը ԱԱԳ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին  առաջարկել է մտնել կազմակերպության տնօրենների խորհրդի կազմ, տեղեկացնում է Հիմնադրամի կայքը: «Ես հպարտությամբ և հարգանքով ողջունում եմ Էդուարդ Սնոուդենին «Ազատ մամուլի հիմնադրամի» տնօրենների խորհրդում: Նա մարմնավորում է ամերիկյան բացահայտումների բուն էությունը: Բացի այդ, ես անձամբ նրան հերոս եմ համարում»,- Հիմնադրամի հիմնադիրներից մեկի՝  ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Դենիել Էլսբերգի խոսքերն է մեջբերում կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սնոուդենն, իր հերթին, տեղեկացրել է, որ պատիվ է համարում համագործակցել «այնպիսի անվանի ամերիկացիների հետ, ինչպիսին Էլսբերգն է»:

Կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել դիմակազերծ անող լրագրությանը, հիմնադրվել է 2012 թ., փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհում աճում է մահապարտ-ահաբեկիչների թիվը’
Հաջորդ հոդվածը‘Նոր սահմանադրության հանրաքվեի երկրորդ օրը Եգիպտոսում’