‘Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Բրազիլիայից’

850

Բրազիլական «Folha de Sao Paulo» թերթի տվյալներով՝ Էդուարդ Սնոուդենը ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է բրազիլական իշխանություններին: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Սնոուդենը, ըստ թերթի տվյալների, իրեն քաղաքական ապաստան տրամադրելու պայմանով պատրաստկամություն է հայտնել աջակցել Բրազիլիայի տարածքում ԱԱԳ-ի գործունեության հետաքննությանը: Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսին Սնոուդենը մեկ տարով քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, հաղորդում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանին համբուրած ցուցարարուհուն Իտալիայում սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի հին շենքը կդառնա հինգաստղանի հյուրանոց’