‘Սնոուդենի պատճառով Օբամայի այցը Ռուսաստան կարող է ձախողվել ‘

861

ԱՄՆ-ը «խիստ հիասթափված է» հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին ապաստան տալու՝ Ռուսաստանի որոշման առիթով, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Սպիտակ տանը վերանայում են սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ  հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը:

Բարաք Օբամայի աշխատակազմն ուղղակի հայտարարել է, որ Սնոուդենի կապակցությամբ Ռուսաստանի որոշումը չի ծառայում  երկու երկրների փոխհարաբերությունների դրական զարգացմանը: Քարնին չի նշել, թե արդյոք ԱՄՆ-ը նախատեսում է պատասխան քայլեր՝ բացի երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ որոշումը վերանայելուց, սակայն նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները բազմաշերտ են և շոշափում են հարցերի լայն շրջանակ, և դատելով ըստ ամենայնի՝ ԱՄՆ-ը պատրաստ չէ ռիսկի դիմել Սնոուդենի պատճառով:

Ռուսաստանի որոշման դեմ կտրուկ քննադատությամբ են արտահայտվել ամերիկյան շատ քաղաքական գործիչներ: Այսպես, սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է. «Ռուսաստանի այսօրվա որոշումը խայտառակություն է, որը նպատակ ունի ստորացնելու ԱՄՆ-ին: Դա ապտակ է բոլոր ամերիկացիներին: Ժամանակն է արմատապես վերանայել մեր հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի հետ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Էժան ավիատոմսերի պատճառով հայերը նախընտրում են Թբիլիսից թռչել’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Թեւանյան. Հայաստանը ո՛չ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի և ո՛չ էլ մտնի Մաքսային միության մեջ’