‘Սոբյանինը խոստովանել է, որ Մոսկվայում «էթնիկ» թաղամասերի ստեղծման վտանգ կա’

916

Մոսկվայի կենտրոնում և ծայրամասերում ներկայումս անվտանգության մակարդակը միատեսակ է, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Դա առհասարակ Մոսկվայի եզակի դրական կողմն է: Որովհետև փաստորեն ոչ մի տեղ, աշխարհի ոչ մի մեգապոլիսում, կենտրոնից մինչև ծայրամասերը՝ չկա նման անվտանգություն: Հենց նույն Նյու Յորքում՝ Աստված չանի՝ ինչ-որ ծայրամաս ընկնես»,- ասել է Սոբյանինը Lenta ru-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ՝ նա խոստովանել է, որ մայրաքաղաքում, այսպես կոչված՝ էթնիկ շրջանների ստեղծման վտանգ գոյություն ունի: «Նման թաղամասեր չկան, սակայն որ այդպիսի վտանգ կա՝ դա չեմ ժխտում»,- ասել է նա: Սոբյանինը ընդգծել է, որ, այսպես կոչված՝ «չայնա թաունների» ստեղծումը ծանր հետևանքների կբերի «թե՛ քրեածին իրավիճակի և թե՛ քաղաքացիների ինքնազգացողության տեսակետից, ովքեր ինչ-ինչ պատճառներով առանձնանում են որևէ շրջանում և այնտեղ ապրում իրենց սովորույթներով ու կանոններով», փոխանցում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը Կուրբան-Բայրամի առթիվ ներման հրամանագիր է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մուղալյանը և ընկերները «մեղավոր են», բայց արդեն ազատության մեջ են ‘