‘Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’

867

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն’