Սոլովյովը հերքել է ՌԼԴԿ-ն գլխավորելու վերաբերյալ լուրերը

429

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պատասխանել է ՌԼԴԿ-ն ղեկավարելու պլանների մասին հարցին։

Լրագրողը հերքել է այն լուրերը, թե ինքը դառնալու է կուսակցության առաջնորդը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Соловьев Live» YouTube ալիքին։

Տեղեկատվությունն այն մասին, թե հեռուստահաղորդավարը ՌԼԴԿ-ի առաջնորդի պաշտոնում փոխարինելու է Վլադիմիր Ժիրինովսկուն, տարածվել է ԶԼՄ-ներում մի քանի օր առաջ։

ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին, երկարատև ծանր հիվանդությունից հետո։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատերազմն Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՍպասվում է քամու ուժգնացում